27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայի գոտում անձրևի և ուժեղ քամու պատճառով բռնի տեղահանվածների հարյուրավոր վրաններ անցել են ջրի տակ

Գազայի գոտում անձրևի և ուժեղ քամու պատճառով բռնի տեղահանվածների հարյուրավոր վրաններ անցել են ջրի տակ

Ուժգին քամու և հորդառատ անձրևների հետևանքով Գազայի գոտու տարբեր հատվածներում տեղակայված փախստականների վրաններն անցել են ջրի տակ, իսկ մյուսները քշել է քամին։


Wafa գործակալությունը հաղորդում է, որ Գազային պատուհասած անձրևները և քամին հարյուրավոր վրանների՝ անձրևաջրով ողողվելու պատճառ են դարձել: Հազարավոր տեղահանված մարդիկ, այդ թվում՝ երեխաներ և կանայք, տարեցներ և հիվանդներ, սաստիկ ցրտի և հորդառատ անձրևի պայմաններում գիշերել են դրսում։



Տեղահանվածները ՄԱԿին և միջազգային կառույցներին կոչ են արել ապաստան տրամադրել պատերազմի ծանր պայմանների ֆոնին։

Պատերազմը պատճառ է դարձել Գազայի գոտում 2,4 միլիոն պաղեստինցիներից 2 միլիոնի տեղահանությանը, ովքեր, թողնելով իրենց տները, փախել են իսրայելական ռմբակոծություններից և ապաստանել վրաններում։