25 Նոյ
2024
8.7° c ԵՐԵՎԱՆ
5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՄԱՍ-ը միջազգային կազմակերպություններին կոչ է անում կանխել Իսրայելի հանցագործությունները Գազայում

ՀԱՄԱՍ-ը միջազգային կազմակերպություններին կոչ է անում կանխել Իսրայելի հանցագործությունները Գազայում

Պաղեստինյան ՀԱՄԱՍը դիմել է միջազգային կառույցներին, մասնավորապես՝ Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) և ՄԱԿին, շտապ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու պաղեստինցի ժողովրդի սպանությունները։

«Ալ Ջազիրայի կողմից հրապարակված կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես են իսրայելցի զինվորականները սառնասրտորեն սպանում սպիտակ դրոծ կրող երկու անզեն երիտասարդներին, ապա նրանց մարմինները տրակտորի վրա քարշ են տալիս՝ քողարկելու այս նողկալի հանցագործությունը, հանցագործությունների մասշտաբների հերթական ապացույցն է»,- ասված է ՀԱՄԱՍի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Իսրայելը Գազայի գոտում «դաժան ցեղասպանական պատերազմ է մղում պաղեստինցի ժողովրդի դեմ»։

«Կոչ ենք անում շտապ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու մեր ժողովրդի սիստեմատիկ սպանությունները և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել երեխաների և անպաշտպան քաղաքացիական անձանց դեմ հանցագործությունների համար մեղավոր ռազմական հանցագործներին պատժելու համար»,- ընդգծել է ՀԱՄԱՍը։

Նշենք, որ Գազայի վրա իսրայելական հարձակումների հետևանքով 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվել է 32490 պաղեստինցի, այդ թվում՝ առնվազն 14280 երեխա և 9340 կին, վիրավորվել՝ 74889 մարդ։

Հազարավոր զոհերի մարմիններ դեռ մնում են փլատակների տակ, քաղաքացիական ենթակառուցվածքները նույնպես ոչնչացվում են՝ հիվանդանոցների և կրթական հաստատությունների գնդակոծության հետևանքով, որտեղ մարդիկ ապաստանել են: