13 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայդենը ներկայացրել է Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իսրայելի առաջարկը

Բայդենը ներկայացրել է Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իսրայելի առաջարկը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հորդորել է ՀԱՄԱՍ-ին ընդունել Գազայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ Իսրայելի նոր առաջարկը․  այս մասին տեղեկացնում է BBC–ն:

«Առաջարկվող ծրագրի առաջին փուլը կներառի լիարժեք և ամբողջական հրադադար, Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի դուրսբերում բնակեցված տարածքներից և պատանդների փոխանակում պաղեստինցի գերիների հետ»,- հայտարարել է Բայդենը Սպիտակ տանը ելույթի ժամանակ։

Երեք մասից բաղկացած առաջարկը կսկսվի 6-շաբաթյա հրադադարով, որով Իսրայելի պաշտպանության ուժերը դուրս կգան Գազայի բնակեցված տարածքներից:

«Սա իսկապես վճռորոշ պահ է: ՀԱՄԱՍ-ն ասում է, որ ցանկանում է հրադադար հաստատել: Այս գործարքը հնարավորություն է՝ ապացուցելու, թե արդյոք նրանք իսկապես դա են ցանկանում: Զինադադարը թույլ կտա ավելի շատ մարդասիրական օգնություն հասցնել շրջափակված տարածք՝ 600 բեռնատարներով ամեն օր օգնություն տեղափոխելով Գազա»,-ասել է Բայդենը: