13 Հլս
2024
27.3° c ԵՐԵՎԱՆ
20.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 7 մարդ է սպանվել

ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 7 մարդ է սպանվել

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում հրաձգության հետևանքով տուժել է 7 մարդ, այդ թվում՝ մեկ դեռահաս, հայտնում է տեղական ABC Philadelphia հեռուստաալիքը։

«Ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ չորեքշաբթի գիշերը Հյուսիսային Ֆիլադելֆիայում 7 մարդ, այդ թվում՝ դեռահաս, գնդակահարվել է»,- ասված է հեռուստաընկերության հաղորդագրության մեջ:

Տուժածների վիճակը գնահատվում է կայուն։

«Մենք կարծում ենք, որ հարձակումն իրականացնողները դիտավորյալ կրակել են ամբոխի վրա:  Չի բացառվում, որ ամբոխի մեջ ինչոր մեկը կարող էր լինել նրանց նպատակային թիրախը», – ասել է Ֆիլադելֆիայի ոստիկանության գլխավոր տեսուչ Սքոթ Սմոլը:

Կասկածյալները փախել են հանցագործության վայրից, նրանց մեքենան ֆիքսել են ոստիկանական տեսախցիկները. նշում է հեռուստաալիքը։