ABCMEDIA
Կոմիտասի պողոտայում պայթյունից փլուզվել են ավտոտնակներ, վնասվել մեքենաներ, բազմաթիվ բնակարանների պատուհաններ

Կոմիտասի պողոտայում պայթյունից փլուզվել են ավտոտնակներ, վնասվել մեքենաներ, բազմաթիվ բնակարանների պատուհաններ

Երևանի Կոմիտասի պողոտա թիվ 54/1 հասցեում գտնվող ավտոտնակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզվել են ավտոտնակներ, վնասվել ավտոմեքենաներ ու պատուհաններ, մեկ մարդ վնասվածք է ստացել․ այս մասին նշված է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին, ժամը 22։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 54/1 հասցեում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:

Պարզվել է, որ ավտոտնակում տեղի է ունեցել 20 կգ-անոց հեղուկ գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է երկու քարաշեն ավտոտնակ, վնասվել՝ ևս 2-ը: Վնասվել են մոտակայքում կայանած թվով 9 տրանսպորտային միջոց, մոտ 33 բնակարանի և շքամուտքի պատուհաններ ու դռներ և 2 պատշգամբի արտաքին պատ․ կա տուժած։ Փրկարարները տուժածին (Հ. Գ., ծնված 1945 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր։