04 Հլս
2024
23.4° c ԵՐԵՎԱՆ
17.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչպես մուգ շոկոլադ ընտրել․ խորհուրդներ՝ սննդաբաններից

Ինչպես մուգ շոկոլադ ընտրել․ խորհուրդներ՝ սննդաբաններից

Մուգ շոկոլադ ընտրելիս պետք է նախապատվությունը տալ կակաոյի բարձր պարունակությամբ տարբերակներին՝ առանց էմուլգատորների և բաղադրության մեջ այլ արհեստական հավելումների։ Այս հատկանիշներով մթերքներն ավելի հարուստ են երկաթով, ցինկով, մագնեզիումով և հակաօքսիդանտներով․ այս մասին Daily Mail-ին պատմել են բրիտանացի սննդաբաններ Քեյթլին Կոլուչին և Շառլոտ Ֆոսթերը։

Սննդաբան Կոլուչին բացատրել է, որ որպես կանոն կակաոյի բարձր պարունակությունը (ավելի քան 70%) վկայում է արտադրանքի մեջ ֆլավանոլների հնարավոր բավարար քանակի մասին: Սրանք ֆլավոնոիդ ենթախմբի կառուցվածքային բազմազան դառը բուսական նյութեր են, որոնք կարևոր դեր են խաղում բույսերը վնասատուներից պաշտպանելու և դրանց իմունիտետն ապահովելու գործում: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ ֆլավանոլների օգտագործումը կարգավորում է արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը մարմնում։

Դրանում առկա ցինկն անհրաժեշտ է ավելի քան 300 ֆերմենտների գործունեության համար, որոնք բարելավում են նյութափոխանակությունը, օգնում մարսողությանը և նյարդային համակարգի աշխատանքին: Մագնեզիումը և երկաթը օգտակար են սրտանոթային համակարգի համար, իսկ բջջանյութը խթանում է աղեստամոքսային տրակտը:

Բժիշկ Ֆոսթերը նշել է, որ նույնքան կարևոր է վերահսկել շոկոլադի մեջ արհեստական հավելումների, հատկապես՝ էմուլգատորների քանակը: Նրանք կարող են «ժխտել» ապրանքի օգտակար հատկությունները: Կենդանիների որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ էմուլգատորները կարող են բորբոքում առաջացնել մարմնում՝ ազդելով աղիներում մանրէների քանակի վրա։