05 Հլս
2024
37.2° c ԵՐԵՎԱՆ
31° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Ղազախստան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Ղազախստան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Աստանա՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 3-4-ը։

Գուտերեշի ժամանման մասին տեղեկությունը տարածել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Գուտերեշը կայցելի նաև Ալմաթի և հանդիպում կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Սա գլխավոր քարտուղարի երկրորդ պաշտոնական այցն է Ղազախստան։