ABCMEDIA
Այսօրվա գործողությունը նոր էջ է բացել Պաղեստինի ժողովրդի դիմադրության պատմության մեջ. Իրանի ԱԳՆ

Այսօրվա գործողությունը նոր էջ է բացել Պաղեստինի ժողովրդի դիմադրության պատմության մեջ. Իրանի ԱԳՆ

Այսօրվա գործողությունը նոր էջ
է բացել օկուպանտների դեմ դիմադրության և զինված գործողությունների տարեգրության մեջ
: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, գրում է ISNA գործակալությունը։

«Այս գործողությունը ցույց տվեց, որ Պաղեստինում դիմադրության շարժումը շատ մեծ ինքնավստահություն
ունի օկուպանտների դեմ համակցված և բազմաչափ գործողություններ իրականացնելու համար
և այս գործողության մեջ օգտագործեցին անակնկալ տարրեր և այլ համակցված մեթոդներ, որոնք
ցույց են տալիս Պաղեստինի ժողովրդի վստահությունն ընդդեմ օկուպանտների։

Մենք հուսով ենք, որ դիմադրության շարժումը կարող է ավելի շատ հաղթանակների հասնել
Պաղեստինի ազատագրման և Պաղեստինի ժողովրդի նկրտումների իրականացման ճանապարհին»,-
նշել է Քանանին։