ABCMEDIA
Ռուսաստանը, Երևանի խնդրանքով, 15,000 տոննա բենզին և 20,000 տոննա դիզվառելիք է մատակարարել Հայաստան. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը, Երևանի խնդրանքով, 15,000 տոննա բենզին և 20,000 տոննա դիզվառելիք է մատակարարել Հայաստան. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը շարունակում է հետևողական ջանքերը
Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը համակողմանի օգնություն ցուցաբերելու
ուղղությամբ, ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Ի պատասխան Հայաստանի ղեկավարության կոչի՝ Ռուսաստանը սկսել է հանրապետությանը մատակարարել
անհրաժեշտ նավթամթերքը։ Խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզվառելիքի
մասին է։ Ինչպես հայտնի է դարձել գործընկերների խնդրանքից, Հայաստանում այս ոլորտում
իրավիճակը հեշտ չէ։ Առջևում աշուն-ձմեռ շրջանն է։ Ռուսաստանի աջակցությունը շատ ժամանակին
և օգտակար կլինի։

Չնայած Ռուսաստանի Դաշնության կառավարության սեպտեմբերի 21-ին մեր երկրից առևտրային
բենզինի և դիզվառելիքի արտահանման ժամանակավոր արգելքի սահմանմանը, ռուսական կողմը
2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համապատասխան միջկառավարական համաձայնագրի շրջանակում
ընդառաջ քայլ է արել իր դաշնակիցներին», – ասված է հաղորդագրությունում:

Դրանում նշվում է նաև, որ հաջորդ շաբաթ ռուս դիվանագետները դեսպան Սերգեյ Կոպիրկինի
գլխավորությամբ կայցելեն Սյունիքի մարզ՝ աշխատելու մարզային իշխանությունների հետ՝
պարզելու առաջնային կարիքները: Այս աշխատանքները կշարունակվեն այլ շրջաններում, որտեղ
գտնվում են տեղահանված մարդիկ: