ABCMEDIA
Մենք հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ ձգտեն դրան․ ԱՄՆ պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը

Մենք հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ ձգտեն դրան․ ԱՄՆ պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը

ԱՄՆ-ն ողջունում է
Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր տեղի ունեցած զինվորականների փոխանակումը։ Այս մասին
ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու
Միլլերը։

«Մենք խրախուսում ենք
այդ քայլը և բանակցություններ ենք վարել երկու կառավարությունների հետ։ Ողջունում ենք
այսօր ավելի վաղ ձերբակալված հայերի և ադրբեջանցիների վերադարձը, ինչպես նաև հաղորդագրություններն
այն մասին, որ քննարկվում են կողմերի միջև վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցներ:

Մենք շարունակելու
ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ գործընթացն առաջ տանելու համար։ Մենք նախկինի
պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ պատրաստ են դրան
ձգտել», – նշել է խոսնակը։