ABCMEDIA
Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս է հրավիրում

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս է հրավիրում

ՀՀ պաշտպանության նախկին նախարար
Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դեկտեմբերի 14-ին`
ժամը 13.30-ին, «Համահայկական ճակատ» շարժման գլխավոր գրասենյակում (Հյուսիսային պողոտա
1) տեղի կունենա շարժման առաջնորդ, ռազմական, քաղաքական գործիչ, գեներալ մայոր Արշակ
Կարապետյանի (հեռավար միացմամբ) և շարժման հիմնադիր, ռազմական, հասարակական, քաղաքական
գործիչ Գևորգ Գևորգյանի մամուլի ասուլիսը։

Բանախոսները կանդրադառնան
շարժման նպատակներին, մեր երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, այդ մարտահրավերների
հաղթահարման մեխանիզմներին եւ ապազգային, ապապետական իշխանության վարած կործանարար
քաղաքականության հետեւանքով ստեղծված քաոտիկ իրավիճակին։ 

«Համահայկական ճակատ»
շարժման գլխավոր գրասենյակ, Երևան, Հյուսիսային պողոտա 1»։