ABCMEDIA
Ուրիշի ռուսաֆոբ խաղի մեջ խաղաքար դառնալը մեծ, եթե ոչ ճակատագրական սխալ կդառնա պաշտոնական Երևանի համար․ Սլուցկի

Ուրիշի ռուսաֆոբ խաղի մեջ խաղաքար դառնալը մեծ, եթե ոչ ճակատագրական սխալ կդառնա պաշտոնական Երևանի համար․ Սլուցկի

Հայաստանի խորհրդարանը շատ անխոհեմ քայլ կատարեց՝
վավերացնելով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։ Երևանը, ըստ էության,
բռնել է իրավական ինքնիշխանությունից հրաժարվելու ճանապարհը։ Այս մասին իր տելեգրամյան
ալիքում գրել է Ռուաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, ՌԴ Պետդումայի
միջազգային հարցերի կոմիտեի ղեկավր Լեոնիդ Սլուցկին։

«Ռուսական կողմն արդեն հայտնել է իր դիրքորոշումը երկկողմ դաշնակցային հարաբերությունների
վրա Հռոմի ստատուտի վավերացման բացասական հետևանքների վերաբերյալ, ինչպես նաև հայ-ադրբեջանական
հակամարտության գոտում հնարավոր ռազմական հանցագործությունները հետաքննելու ՄՔԴ գործիքների
կիրառման վերաբերյալ բացահայտ չափազզանցված փաստարկների մասին։

Կասկած չկա, որ որոշումն ընդունվել է այդ թվում Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի
«արևմտյան ընկերների» ազդեցությամբ։ Պատահական չէ, որ նախօրոք հայտարարվել է Ֆրանսիայի
նախագահ Էմանուել Մակրոնի այցը Երևան՝ ըստ երևույթին «իրագործվածը ամրապնդելու համար»։

Եվ ևս մեկ բան. Հայաստանի իշխանություններն այսուհետ ռիսկի են դիմաում դառնալ գործիք
Հաագայի միջազգային քրեական դատարանի քաղաքական պատվերների կատարման մեջ, որն իր հայեցողությամբ
օգտագործում է օրենքը և արդարադատությունը՝ ի շահ «ոսկե միլիարդի» և հավաքական Արեւմուտքի
հանցավոր նկրտումները։ Հայաստանն, ի դեպ, ներառված չէ այս «բացառիկների ակումբում»,
և նրա ներկայիս քաղաքական գործիչները պետք է մտածեին, թե ինչ նպատակների համար են իրենց
այդքան ակտիվ «հավաքագրում»։

Ուրիշի ռուսաֆոբ խաղի մեջ խաղաքար դառնալը մեծ, եթե ոչ ճակատագրական սխալ կդառնա պաշտոնական
Երևանի համար։ Ի վերջո, ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացումը կարող է հետագայում շրջվել
հենց Հայաստանի իշխանությունների դեմ», – գրել է Սլուցկին։