ABCMEDIA
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը
տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։

Փակ է Արագածոտնի մարզում
«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքում
տեղում է ձյուն, իսկ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից
և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության
համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

«Սահմանափակումները
մտցվել են ձյան և բքի պատճառով, տրանսպորտի մյուս տեսակների համար երթևեկությունն ազատ
է»,-ասվում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Վարորդներին խորհուրդ
է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։