ABCMEDIA
Արամ Ա․ կաթողիկոսը Լիբանանում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայաստանյան ներքաղաքական իրավիճակը

Արամ Ա․ կաթողիկոսը Լիբանանում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայաստանյան ներքաղաքական իրավիճակը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա.
կաթողիկոսը ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպանին։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո
Կաթողիկոսությունից
։

«Երեքշաբթի, 12 Դեկտեմբեր
2023-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց
Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեանը։

Հանդիպումը առիթ հանդիսացաւ
քննարկումի ենթարկելու Արցախի բռնագրաւումէն ետք ստեղծուած կացութիւնը, Հայաստանի ներքին
քաղաքական իրավիճակը եւ ընդհանրապէս Հայաստան-Սփիւռք յարաբերութեանց առնչուած խնդիրները
ու մտահոգութիւնները»,- ասվում է հաղորդագրության մեջ։