ABCMEDIA
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը. Զախարովա

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի
միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը: Այս մասին
ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝
մեկնաբանելով Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը։

«Մենք ողջունել ենք
Բաքվի և Երևանի փոխադարձ համաձայնությունը հարաբերությունները կարգավորելու և խաղաղության
պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Մենք ողջունել ենք նրանց համաձայնությունը ռազմագերիներին
«բոլորը բոլորի դիմաց» բանաձևով փոխանակելու վերաբերյալ, ինչը նպաստում է վստահության
փոխադարձ ամրապնդմանը, բացում է լրացուցիչ հաշտեցման հնարավորությունները՝ համապատասխան
այն պայմանավորվածություններին, որոնք կնքել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի
ղեկավարները 2020-2022 թվականներին»,- ասել է Զախարովան։

Նա նաև հավելել է,
որ Մոսկվան, իր հերթին, պատրաստ է շարունակել աջակցել իր գործընկերներին հավասարակշռված
համաձայնագրի մշակման հարցում։ Նրա խոսքով՝ նման փաստաթուղթը կոչված է վստահելի հիմքեր
ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար։