ABCMEDIA
Իշխանության հիմնական խնդիրը` լռեցնել Արմեն Աշոտյանին ու հանել խաղից, ակնհայտորեն տապալված է․ Տիգրան Աբրահամյան

Իշխանության հիմնական խնդիրը` լռեցնել Արմեն Աշոտյանին ու հանել խաղից, ակնհայտորեն տապալված է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության
պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Արմեն Աշոտյանի` կալանավայրից
վարվող հոդվածաշարն ու ընթացիկ տեսակցությունների ժամանակ արված վերլուծություն/դիտարկումները
ցույց են տալիս, որ Արմենն ակնհայտորեն մարզավիճակում է:

Իշխանության հիմնական
խնդիրը` լռեցնել Արմենին ու հանել խաղից, ակնհայտորեն տապալված է:

Այն, որ Արմենն այսօր
կալանքի մեջ է, պարզ վրեժխնդրություն է մի մարդու նկատմամբ, ով իրերն իր անուններով
է կոչում և իշխանության կատարած արարքներին համարժեք բառապաշար կիրառում:

Այն հանգամանքը, որ
սոցիոլոգիական բոլոր հարցումներով Արմենի նկատմամբ իշխանության գործադրած անբարոյական
քայլերին մեր քաղաքացիները համապատասխան որակում են տալիս` նրան համարելով քաղբանտարկյալ,
պատկերն արդեն ամբողջական է դառնում:

Ազատությո՛ւն Արմեն Աշոտյանին, ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին»: