ABCMEDIA
Ազգային անարժանապատվության մաստեր-կլաս. Աբրահամ Գասպարյանը` Դավիթ Տոնոյանի հայտարարությունների մասին

Ազգային անարժանապատվության մաստեր-կլաս. Աբրահամ Գասպարյանը` Դավիթ Տոնոյանի հայտարարությունների մասին

Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի ղեկավար, քգթ, դոցենտ Աբրահամ
Գասպարյանը վերլուծել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի այսօրվա հայտարարությունները`
ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում։

«Հայկական բանակը երբևէ գլխավորած Դավիթ
Տոնոյանն այսօր ԱԺ-ի՝ կրկես հիշոցնող Քննիչ հանձնաժողովում՝

1- մասնակցեց քեմալական պայմանագիր
խմբակցության կլոունադային, «ազնիվ» պատասխաններով լեգիտիմացրեց իրեն պաշտոնազրկած
և նվաստացրած նփ-ին, 

2- ստեց, երբ հայտարարեց, թե իրենք
չգիտեին, որ մասշտաբային պատերազմ է լինելու, (այնինչ նփ-ն բազմիցս է հայտարարել,
որ սեպտեմբերի 27-ից 2-3 օր առաջ գիտեին պատերազմի մասին),

3- թոզ փչեց՝ պնդելով, թե պատերազմից
մեկ օր առաջ գտնվում էր ՆԱՏՕ-ի անդամ երկրում (իրականում նա Բուլղարիայում
մասնակցում էր ոչ թե Դաշինքի խորհրդաժողովի կամ զորավարժության, այլ Պատրոն Դավոյի
ծննդյան քեֆին),

4-
ոչ մի խոսք, ակնարկ կամ գնահատական չհնչեցրեց պատերազմից հետո ականապատ
քարտեզների՝ ադրբեջանին նվիրելու նփ-ի թրքաբարո քայլի մասին,

5-
փորձեց չինքնանույնականացվել իշխող ազգադավ վարչախմբի՝ քաղաքական թիմի հետ, բայցև
ոչ մի թիրախային մեղադրանք չարտաբերեց ռազմաքաղաքական դիվանագիտության պարտության
պատճառների, գլխավորապես՝ նփ-ի կազմաքանդող դերակատարության մասին,

6-
վերցրեց ու խաղարկեց շիշ-բանկա-բուտուլկա բռնողների «պասը», ներկայացավ որպես
կոռուպցիայի դեմ պայքարող, «մաքրեց» նփ-ին և պատերազմում պարտության պատճառ
համարեց ԲԱՑԱՌԱՊԵՍ «թուրքիայի անակնկալ մասնակցությունը»,

7-
միակ խայծը, որը կուլ չտվեց՝ սպառազինության տրամադրման հարցում Ռուսաստանի՝
դաշնակցային պարտավորությունները ոչ ամբողջությամբ կատարելու վերաբերյալ պնդումն
էր,

8-
փորձեց հասկացնել, որ ինքն ու ԳՇ պետը փորձել են կանգնեցնել պատերազմը (որը նաև
ռուսական կողմի հորդորն է եղել), բայց իրենք ընդամենը կամակատարներ են եղել,

9-
ակնարկեց, որ իշխող վարչախումբը քաղաքականապես իմպոտենտ է, ունակ չի եղել
կանխատեսել և կանխարգելել թշնամու հավանական գործողություններն ու պատերազմին՝
թուրքիայի կենսունակ մասնակցությունը,

10-
ավելացրեց ազատության մեջ հայտնվելու իր հնարավորությունը՝ քստմնելի ձևով քծնելով
նփ-ին և, տարօրինակ կերպով, հայտնելով հակասահմանադրական «ցանկություն»՝
«վարչապետին օժտել Գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ
պայմաններում»:

Համաձայնեք՝
ազգային անարժանապատվության մաստեր-կլաս»,- նշել է Աբրահամ Գասպարյանը։