ABCMEDIA
Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել ավելի քիչ զենք արտահանել «երրորդ երկրներ» ու դրա հաշվին ավելացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել ավելի քիչ զենք արտահանել «երրորդ երկրներ» ու դրա հաշվին ավելացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Յենս Ստոլտենբերգը գերմանական DPA գործակալությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել,
որ դաշինքի անդամ երկրները կարող են վերանայել ու փոփոխել  ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող «երրորդ երկրների» հետ
զենքի արտահանման վերաբերյալ կնքված համաձայնագրերը, որպեսզի հնարավոր լինի Կիևին տրամադրվող
ռազմական օգնության ծավալները մեծացնել։

«Դաշնակիցները եղած
պաշարներից են օգտվում, որ կարողանան զինամթերք տրամադրել Ուկրաինային։ Այժմ այդ պաշարները
համալրելու անհրաժեշտություն է առաջացել, և մեկ այլ հարց է, թե պե՞տք է արդյոք այդքան
շատ զենք արտահանել երրորդ երկրներ, ինչպես հիմա է արվում։ Դաշնակիցները պետք է դիտարկեն՝
կարո՞ղ են արդոք փոփոխել երրորդ երկրների հետ կնքված համաձայնագրերը՝ զենքի արտահանման
մասին, որպեսզի հնարավորություն ունենան ավելի շատ օգնել Ուկրաինային»,- ասել է Ստոլտենբերգը։