ABCMEDIA
ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև է ընդունել իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցով

ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև է ընդունել իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցով

ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև
է ընդունել, որով Իսրայելից և ՀԱՄԱՍ-ից պահանջում է աջակցել Գազայի հատվածում մարդասիրական
օգնության տրամադրամանը՝ կոչ անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նշանակել օգնության
առաքման համակարգող։ Այս մասին  տեղեկացնում
է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

Բանաձևին կողմ է քվեարկել
13 երկիր, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ձեռնպահ են մնացել։

Անվտանգության խորհրդի
բանաձևով կոչ է արվում անհապաղ քայլեր ձեռնարկել անվտանգ, անարգել և ընդլայնված հումանիտար
հասանելիության ապահովման, ինչպես նաև ռազմական գործողությունների դադարեցման համար
պայմանների ստեղծման ուղղությամբ։ Բանաձևը պահանջում է նաև անհապաղ և անվերապահ ազատ
արձակել բոլոր պատանդներին։

ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդգծում
է, որ Գազայի հատվածը 1967 թվականին գրավված տարածքի անբաժանելի մաս է և վերահաստատում
երկու պետությունների ստեղծման հիման վրա լուծման հայեցակարգը՝ Գազայի հատվածը պաղեստինյան
պետության մաս ճանաչմամբ։