ABCMEDIA
ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմ Իրանի հետ. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմ Իրանի հետ. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ը չի ձգտում պատերազմի
Իրանի հետ և կոչ է անում Թեհրանին նվազեցնել լարվածությունը Մերձավոր Արևելքում․ Իսրայելում
կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

«Միացյալ Նահանգները
պատերազմի չի ձգտում, և մենք շտապ կոչ ենք անում Իրանին դեէսկալացիայի ենթարկել»,-
ասել է նա լրագրողներին։

Պենտագոնի ղեկավարը
հավելել է, որ Մերձավոր Արևելքում «Իրանի հետ կապված ուժերի» աճող հարձակումները սպառնում
են տարածաշրջանի բնակչությանը և մեծացնում Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունն
ընդլայնելու վտանգը։