ABCMEDIA
Ադրբեջանի և Հայաստանի միջև Վրաստանի խաղաղ նախաձեռնությունը կոնկրետ արդյունքներ է տվել. Ղարիբաշվիլի

Ադրբեջանի և Հայաստանի միջև Վրաստանի խաղաղ նախաձեռնությունը կոնկրետ արդյունքներ է տվել. Ղարիբաշվիլի

Վրաստանի խաղաղ նախաձեռնությունը
Ադրբեջանի և Հայաստանի միջև տվել է կոնկրետ արդյունքներ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի
վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով 2023 թվականի արդյունքների մասին զեկույցը։

«Մենք, անշուշտ, շահագրգռված ենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության
հաստատմամբ։ Վրաստանը կարևոր ներդրում ունի այս նպատակին հասնելու գործում։

Որոշ ժամանակ առաջ
Վրաստանում էին Ադրբեջանի վարչապետն ու Հայաստանի վարչապետը, և մենք բացառիկ հնարավորություն
ունեցանք եռակողմ հանդիպում անցկացնելու։

Կարծում եմ՝ սա հետաքրքիր
նախադեպ էր, որին մենք հասել ենք»,- ասել է Վրաստանի վարչապետը։