ABCMEDIA
Նա «խոսքի և գործի մարդ» է և շատ սառն է իրենց խոսքը դրժող ղեկավարների հանդեպ․ Նազարբաևը՝ Պուտինի մասին

Նա «խոսքի և գործի մարդ» է և շատ սառն է իրենց խոսքը դրժող ղեկավարների հանդեպ․ Նազարբաևը՝ Պուտինի մասին

Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինը «խոսքի և գործի մարդ» է, նա իր երկրին վերադարձրել է համաշխարհային
տերության կարգավիճակը։ Այսպես է բնութագրել 
ՌԴ գործող նախագահին Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ իր հուշագրությունում,
որը հրապարակվել է այսօր։

Ղազախստանի նախկին
նախագահն իր հուշագրության մեջ գրել է․

«Պուտինը կարգուկանոն
հաստատեց երկրում և ամրապնդեց իշխանությունների հեղինակությունը, կրկին հասցրեց իր
հայրենիքը համաշխարհային տերության կարգավիճակի։ Նա խոսքի և գործի մարդ է։ Ոչ ոք չի
կասկածում, որ Պուտինի նախագահության շրջանը Ռուսաստանի պատմության մեջ կմնա որպես
առանձնահատուկ ժամանակաշրջան։ Դա ընդունում են նաև նրա հակառակորդները»։

Նազարբաևը գրել է նաև,
որ  հաճախ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ։

«Նա իր խոսքի տեր մարդ
է։ Մեր միջև երբեք տարաձայնություններ չեն եղել, 
թյուրիմացություններ չեն ծագել։ Նա միշտ և բարեխղճորեն կատարում է իր գործընկերներին
տված խոստումները։ Պուտինը կարող է նաև «սառել» և երկար ժամանակ այդպես մնալ այն  պետությունների ղեկավարների կամ մարդկանց հանդեպ,
ովքեր չեն պահում իրենց խոսքն ու չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները»,-
գրել է Նազարբաևը։