ABCMEDIA
Ֆինլանդիան փակում է Ռուսաստանի հետ սահմանային անցակետերը

Ֆինլանդիան փակում է Ռուսաստանի հետ սահմանային անցակետերը

Ֆինլանդիան փակում
է Ռուսաստանի հետ սահմանային անցակետերը։ Նոյեմբերի 25-ից սահմանին կգործի միայն 1
անցակետ: Սահմանափակումները կգործեն մինչև 2024 թվականի փետրվարի 23-ը: Այդ մասին գրում
է Ֆինլանդիայի խոշորագույն Helsingin Sanomat թերթը։

 Բացառություն է Ռայա-Յոոսեպպի
(Լոտտա) անցակետը: Այն գտնվում է Իվալոյից 52 կմ հեռավորության վրա։

 Ֆիննական կառավարությունը
պնդում է, որ ամբողջությամբ փակվեն Ռուսաստանի հետ սահմանի բոլոր անցակետերը։ Սակայն
կառավարությունում հրաժարվել են լրացուցիչ սահմանափակումներ մտցնելուց։ Առաջարկը մերժել
է Միկկո Պումալայնենը։

 Սահմանափակումները կապված են միգրացիայի իրավիճակի վատթարացման
և փախստականների անվերահսկելի ժամանումներով։