ABCMEDIA
Մարդասիրական հրադադարի ընթացքում Գազա կմտնի հումանիտար օգնության 200-300 բեռնատար

Մարդասիրական հրադադարի ընթացքում Գազա կմտնի հումանիտար օգնության 200-300 բեռնատար

ՀԱՄԱՍ-ը հայտնել է,
որ մարդասիրական հրադադարի ընթացքում 200-300 հումանիտար օգնությունով բեռնատարներ  մուտք կգործեն Գազայի հատված: Այս մասին գրում է
ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով պաղեստինյան շարժման քաղբյուրոյի ղեկավարի մամուլի
քարտուղար Իսմայիլ Հանի Թահեր ալ Նունուին։

Մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ գնության ծավալը կորոշվի սահմանային անցակետի
թողունակությամբ։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Գազայի հատվածում մարդասիրական ժամանակավոր զինադադարի մասին
համաձայնագիրը ենթադրում է, որ տեղի բնակչությանն օգնություն կբերեն առնվազն
200-300 բեռնատարներ, այդ թվում՝ ութ վառելիքի ցիստեռն:

Ինչպես նշել է ալ Նունուն՝ համաձայնագիրը ներառում է բժշկական
օգնության տրամադրում Գազայի հատվածի բոլոր հիվանդանոցներին: