ABCMEDIA
Իսրայելի ՊԲ-ն հարվածներ է հասցրել Լիբանանի այն վայրերին, որտեղից Հեզբոլլահը հրթիռներ է արձակել

Իսրայելի ՊԲ-ն հարվածներ է հասցրել Լիբանանի այն վայրերին, որտեղից Հեզբոլլահը հրթիռներ է արձակել

Իսրայելի պաշտպանության
բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի այն վայրերին, որտեղից արկեր են արձակվել հրեական
պետության հյուսիսում գտնվող բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝
հղում տալով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը։ Նշվում է, որ  հարվածներ են հասցվել Հեզբոլլահին պատկանող ռազմական
հենակետին։

Ավելի վաղ Հեզբոլլահը
հայտարարել էր, որ իր զինյալները գրոհել են իսրայելական զորքերի դիրքերը Լիբանանի հետ
սահմանին գտնվող բնակավայրերի մերձակայքում։ Մասնավորապես նշվել է, որ ի պատասխան Գազայում
պաղեստինցիների դեմ իսրայելական ագրեսիայի, խոշոր տրամաչափի հրթիռներ են արձակել իսրայելական
կրակակետերի ուղղությամբ։