ABCMEDIA
Իրանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հարավում
4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում  է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝
ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 352 հազար  բնակչություն ունեցող Բանդար Աբբաս քաղաքից 62 կմ
հյուսիս-արևելք, օջախը՝ 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով
ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։