ABCMEDIA
Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ավելի քան երեսուն տարի տևած հակամարտությունը կենտրոնական խնդիր է նաև Եվրոպայի համար․ Բերբոք

Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ավելի քան երեսուն տարի տևած հակամարտությունը կենտրոնական խնդիր է նաև Եվրոպայի համար․ Բերբոք

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ավելի քան երեսուն տարի տևած հակամարտությունը
կենտրոնական խնդիր է նաև Եվրոպայի համար․ այս մասին  ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը՝  Բրյուսելում նոյեմբերի 13-ին ընթացող ԵՄ արտգործնախարարների
խորհրդի նիստին նախորդած ճեպազրույցում․ փոխանցում է «Արմենպրես»-ը։

«Հատկապես ամենադժվար աշխարհաքաղաքական ժամանակաշրջանում բոլորն
ունեն նույն շահագրգռվածությունը՝ ապահովելու, որ տարածաշրջանում բոլորի համար լինի
խաղաղություն եւ անվտանգություն», – ասել է Բերբոքը եւ հավելել, որ վերջերս էր տարածաշրջանում
և համոզված է՝ ավելի քան արժե ուժեղացնել համատեղ ջանքերը՝ աջակցելու խաղաղ գործընթացին։

Գերմանացի արտգործնախարարը կարեւորել է եվրոպական ներկայությունը
տարածաշրջանում եւ ընդգծել, որ եթե ԵՄ-ն այնտեղ չլինի, այդ բացը շատ արագ կլրացվի այլ
դերակատարներով։ 

«Եվրոպական հարթակը այն հարթակն է, որը պաշտպանում է իրական անվտանգությունը,
իրական վստահությունը և տարածաշրջանում իրական խաղաղությունը», – եզրափակել է  Բերբոքը։