ABCMEDIA
Խաղաղության պայմանագրից հետո մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի և դառը իրականության առաջ. Վարդան Օսկանյան

Խաղաղության պայմանագրից հետո մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի և դառը իրականության առաջ. Վարդան Օսկանյան

«Խաղաղության»պայմանագիրը մեզ նոր աղետների առաջ է կանգնեցնելու.
այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ ասել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«‎Այս օրերում ամենահաճախակի քննարկվող հարցը դա այսպես կոչված
խաղաղության պայմանագրի ստորագրման խնդիրն է մինչև տարվա վերջ: Դրա մասին խոսում են
իշխանության բոլոր ներկայացուցիչները` վարչապետը, ԱԳՆ նախարարը, Ավտանգության խորհդրի
քարտուղարը:

Զգում ես, որ այս մարդիկ խոսում են իրենց թվացյալ «բաց ճակատով»
և մեզ ուղղակի ավետում են, որ խաղաղության պայմանագիր է ստորագրվելու, բայց այդ «բաց
ճակատի» վրա ակնհայտ հայ ժողովուրդը մի բան է կարդում, առ այն, որ այս իշխանության  օրերին և այս մարդկանց պատճառով է, որ ժողովուրդը
անցել ու անցնում է մեծ արհավիրքի միջով՝ Ղարաբաղի կորուստ, զոհեր, և այս ամենը շարունակվում
է և չգիտենք ինչ անակնկալների առաջ կարող ենք կանգնել»,- ասել է Օսկանյանը։

Օսկանյանն ընդգծել է, որ խաղաղության պայմանագիրն ավելի շուտ հայ-թուրքական
համաձայնագիր է, քան հայ-ադրբեջանական։

«Այս բանակցությունների ելքի մեջ հավասարապես շահագրգռված են և՛
Թուրքիան, և՛ Ադրբեջանը և իրոք, ինչպիսի ելք էլ որ լինի դա վերաբերվելու է և՛ Ադրբեջանին
և՛ Թուրքիային, այնպես որ ես դրան վերաբերվելու եմ որպես հայ-թուրքական բանակցություններ»,-
նշել է Օսկանյանը և հավելել, որ վերջնաարդյունքում, մեզ համար ոչ մի բերկրանք էլ չի
լինելու, և մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի և շատ ավելի դառը իրականության առաջ։‎