ABCMEDIA
Զախարովան  անդրադարձել է Ուկրաինայի վերաբերյալ Բորելի հայտարարությանը

Զախարովան անդրադարձել է Ուկրաինայի վերաբերյալ Բորելի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ի պատասխան եվրոպական
դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության, թե մոտ ապագայում Ուկրաինայի
հաղթանակ Ռուսաստանի նկատմամբ չի սպասվում, հարցրել է՝ արդյոք դա նշանակում է՝ Ռուսաստանի
հաղթանակի ճանաչում Եվրամիության կողմից. հայտնում է  ՏԱՍՍ-ը։

Դիվանագետը համեմատել է Բորելի երկու հայտարարությունները. Դրանցից
մեկում, որը արվել էր 2022 թվականի ապրիլին, նա ասել էր, որ Ուկրաինան պատերազմը պետք
է հաղթի մարտի դաշտում։ Շաբաթ օրը եվրոպական դիվանագիտության ղեկավարը խոստովանել է,
որ Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակը մոտ ապագայում չի սպասվում։

«Ճի՞շտ եմ հասկանում, որ ԵՄ-ն պաշտոնապես  ճանաչել է Ռուսաստանի հաղթանակը»,-նշել է Զախարովան։