ABCMEDIA
Իսրայելի տապալումն անխուսափելի է. ԻՀՊԿ գլխավոր հրամանատար

Իսրայելի տապալումն անխուսափելի է. ԻՀՊԿ գլխավոր հրամանատար

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար
Հոսեյն Սալամին ասել է, որ Իսրայելն անխուսափելիորեն կտապալվի և ԱՄՆ-ն չի կարողանա
փրկել այն։

«Իսրայելն իրենից հզոր հետախուզական «պատ» էր ներկայացնում, որը,
սակայն, փլուզվեց ՀԱՄԱՍ-ի կողմից ռազմական գործողության ժամանակ։ Իսրայելը չի կարողանա
փրկվել՝ իր հանցավոր պատմությամբ, սա նրա անկման ու կործանման ճանապարհն է։ Իսրայելին
պահելու ներուժը խաթարված է, տապալումն` անխուսափելի »,- հայտարարել է Սալամին։