ABCMEDIA
Բրյուսելյան 3 սկզբունք` «խաղաղության պայմանագրի» համար. Փաշինյանի ելույթը` ամփոփ

Բրյուսելյան 3 սկզբունք` «խաղաղության պայմանագրի» համար. Փաշինյանի ելույթը` ամփոփ

Ադրբեջանը սկսել է Հայաստանն անվանել «Արևմտյան Ադրբեջան»:

Դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում քարոզվում է «Արևմտյան Ադրբեջան»
հայեցակարգը, որը Հայաստանի դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է։

Չնայած խաղաղության պայմանագրի ստորագրման ակնհայտ մոտիկությանը`
լուրջ կասկածներ կան վերը նշված խնդիրների լուծման հարցում Ադրբեջանի գործողությունների
անկեղծության վերաբերյալ։

Հայաստանը հույս ունի առաջիկա ամիսներին բրյուսելյան երեք սկզբունքների
հիման վրա խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։

Եթե Ադրբեջանը չմերժի այդ սկզբունքները, դա կնշանակի, որ առաջիկա
ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը շատ իրատեսական է դառնում։

 

Բրյուսելյան սկզբունքներն են`

1. Հայաստանն ու Ադրբեջանը լիովին ճանաչում են միմյանց տարածքային
ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով այն գիտակցության վրա, որ Հայաստանի
տարածքը զբաղեցնում է 29,800 կմ2, իսկ Ադրբեջանինը՝ 86,600 կմ2 տարածք։

2. Հայաստանն ու Ադրբեջանը
հաստատում են իրենց անվերապահ հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես
սահմանազատման քաղաքական շրջանակ: Խորհրդային միության հանրապետությունների սահմանները
դառնում են պետական սահմաններ։

3. Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման
ապագա տրանսպորտային կարգավորումները հարգելու են բոլոր երկրների ինքնիշխանության,
իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքները։