ABCMEDIA
Հայկ Մամիջանյանը կանչվել է հարցաքննության

Հայկ Մամիջանյանը կանչվել է հարցաքննության

«Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը կանչվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։

«Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեից ստացա հարցաքննության կանչվելու
մասին ծանուցագիր` ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային
կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով
նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով»,-գրել է նա։

Մամիջանյանի խոսքով՝
վարույթի նախաձեռնման հիմքում դրվել է սույն թվականի սեպտեմբերի 12-ին Ազգային Ժողովում
իմ տված ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած խոսքերս: