ABCMEDIA
Հայաստանի սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող․ ՀՀ ԱԳՆ-ն`  Զախարովային

Հայաստանի սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող․ ՀՀ ԱԳՆ-ն` Զախարովային

Հայաստանի Հանրապետության կառավարությունը բոլորովին վերջերս հրապարակել
է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմնարար սկզբունքներից ակնհայտ է դառնում,
որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր
տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային
հսկողություն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարություններին ի պատասխան`
ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Հայաստանի Հանրապետությունը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնվել
իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ
երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող»,-ասել է ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ Զախարովան այսօր հայտարարել էր, թե եռակողմ պայմանավորվածությունների
համաձայն՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը
իրականացնելու են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները։