ABCMEDIA
Անցյալ ամիս Պաղեստինում սպանված խաղաղ բնակիչների թիվը գերազանցել է Ուկրաինայում զոհերի թվին․ Պաղեստինի վարչապետ

Անցյալ ամիս Պաղեստինում սպանված խաղաղ բնակիչների թիվը գերազանցել է Ուկրաինայում զոհերի թվին․ Պաղեստինի վարչապետ

Անցած ամսվա ընթացքում պաղեստինյան տարածքներում սպանված խաղաղ
բնակիչների թիվն արդեն գերազանցել է ուկրաինական հակամարտության զոհերի թիվը. հայտարարել
է Պաղեստինի վարչապետ Մոհամմադ Շտայեն Գազայի հատվածում հումանիտար իրավիճակին նվիրված
փարիզյան համաժողովում.
փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Քանի՞ պաղեստինցի պետք է մահանա, որպեսզի այս պատերազմն ավարտվի: Բավակա՞ն չէ արդյոք
10,000 մահացած 30 օրվա ընթացքում: Դա ավելին է, քան նրանք, ովքեր մահացել են Ուկրաինայում
530 օրվա ընթացքում»,- ընդգծել է Շտայեն։

Հոկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի զինաթափման հարցերով բարձր ներկայացուցչի
տեղակալ Ադեդեջի Էբոն ասել է, որ 2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինայում հակամարտությունը
հանգեցրել է առնվազն 9806 խաղաղ բնակիչների մահվան, ավելի քան 17900-ը վիրավորվել է։
Վերջին տվյալներով՝ Գազայի հատվածին իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է
10569-ի։