ABCMEDIA
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածի հյուսիսում. Իսրայելի ՊԲ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածի հյուսիսում. Իսրայելի ՊԲ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կորցրել է վերահսկողությունը Գազայի
հատվածի հյուսիսում. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի
խոսնակ Դանիել Հագարին. փոխանցում է Ռիա
Նովոստին։

«Այսօր մենք տեսանք, որ շուրջ 50 հազար Գազայի բնակիչներ շարժվել
են գոտու հյուսիսից դեպի հարավ։ Նրանք հեռանում են, քանի որ հասկանում են, որ ՀԱՄԱՍ-ը
կորցրել է վերահսկողությունը Գազայի հյուսիսում, և որ հարավում ավելի ապահով տեղ կա,
որտեղ դեղորայք, սնունդ և ջուր են մատակարարվում»,- ասել է նա։