ABCMEDIA
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ժամանել է Վրաստան՝ տեղեկանալու պաշտպանական բարեփոխումների մասին

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ժամանել է Վրաստան՝ տեղեկանալու պաշտպանական բարեփոխումների մասին

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն՝ ղեկավար Ռոբ Բաուերի գլխավորությամբ,
ժամանել է Վրաստան՝ տեղեկանալու  հանրապետության
առաջընթացի մասին՝ կապված ՆԱՏՕ-ի դաշինքին միանալու ցանկության հետ. հաղորդում է Վրաստանի
պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը. փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն երկօրյա այցով ժամանել է Վրաստան։ Ռազմական
կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր
Բուրչուլաձեին։ Կողմերը քննարկել են Վրաստանի առաջընթացը պաշտպանական բարեփոխումների
գործընթացում։ Նրանք նշել են Վրաստանի պաշտպանության ուժերի մասնակցության կարևորությունը
համատեղ զորավարժություններին և Վրաստանում միջազգային զորավարժությունների անցկացմանը,
ինչպես նաև Վրաստանի կարևոր ներդրումը միջազգային անվտանգության մեջ»,- ասված է հաղորդագրությունում։

Բուրչուլաձեն և Բաուերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության
խնդիրներն ու առկա մարտահրավերները։ Վրաստանի պաշտպանության նախարարը և ՆԱՏՕ-ի ռազմական
կոմիտեի ղեկավարն անդրադարձել են դաշինքի հետ համագործակցության թեմային և համագործակցության
զարգացման հեռանկարներին։

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն այս այցի շրջանակներում  նախատեսում է անցկաղնել «Դիդգորի-2023» վրացական
միջգերատեսչական զորավարժություններ և լիագումար նիստ գումարել Թբիլիսիում։