ABCMEDIA
Հայոց պատմության նոր դասագրքի սխալները` փաստերով

Հայոց պատմության նոր դասագրքի սխալները` փաստերով

Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի շուրջ քննարկումները,
բանավեճերն ու տարակարծությունները շարունակվում են։ Պատմության ուսուցիչներն ու պատմաբանները
դասագրքում գտել են բազմաթիվ սխալներ, բարձրաձայնել են սխալների մասին, բայց ինքը՝
հեղինակը, իր հարցազրույցներում բազմիցս նշել է, թե քննադատությունները առողջ չեն,
մանիպուլյացիաներ են և չունեն հիմք։ 

Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցի Հայոց
պատմության ուսուցիչ Արմեն Սարգսյանը դասագիրքն ուսումնասիրել է անձամբ, կարմիր գրիչով
ուղղել է գրքում առկա խնդիրները այնպես, ինչպես աշակերտի ստուգողական աշխատանքը կստուգեր։
Սխալներն անհամար են․ օրինակ 109-րդ էջում սխալ են գրված Աբգար 5-րդի կառավարման տարեթվերը։ 

Ուսուցիչն ասում է, եթե հավատանք գրքի հեղինակին, ապա Քրիստոսը 5 տարեկանում Բարդողիմիոսին
ուղարկել է Հայաստան։ Սխալները կետ առ կետ առանձնացրած ուսուցիչը ABC Media-ի տաղավարում
է։