ABCMEDIA
Գազայի հատվածին տրամադրվող ամբողջ  օգնությունը Իսրայելի կարգրադրությամբ ուղղվում է դեպի հարավ․ Պաղեստինի առողջապահության նախարար

Գազայի հատվածին տրամադրվող ամբողջ օգնությունը Իսրայելի կարգրադրությամբ ուղղվում է դեպի հարավ․ Պաղեստինի առողջապահության նախարար

Գազայի հատվածի հարավում բոլոր հիվանդանոցները գործում են. այս մասին Sky News Arabia հեռուստաալիքի
հետ զրույցում ասել է Պաղեստինի առողջապահության նախարար Մեյ Քայլեն։

«Հարավում բոլոր հիվանդանոցները շարունակում են գործել։ Սակայն կցանկանայի նաև նշել, որ ամբողջ
օգնությունը, որը տրամադրվում է Գազայի հատվածին, թեև դա չնչին քանակի է և անգամ մի
կաթիլ էլ չէ օվկիանոսում, ցավոք, Իսրայելի կարգադրությամբ ուղղվում է դեպի հարավ»։,- ասել է նա։

Անդրադառնալով
Գազայի հատվածում հակամարտության սրման հետևանքով զոհերի ու տուժածների թվին, նախարարն
ընդգծել է, որ գերատեսչության հրապարակած բոլոր տվյալները  100%-ով ճշգրիտ են։

«Բոլորին գրանցում ենք անուն-ազգանունով, այսինքն՝ բոլորի անուն-ազգանունները,
անձը հաստատող փաստաթղթի համարը, բնակության վայրը, այն, թե ինչ վիճակում են եկել և
որտեղից են եկել։ Տվյալները 100%-ով ճշգրիտ են, մենք դրանք ստանում ենք Գազայի հատվածում
գտնվող գրասենյակներից և մեր գործընկերներից: Իսրայելը կարող է ասել այն, ինչ ուզում
է: Այս տվյալներն իրական են, և մենք ունենք դրանք»,- շեշտել է Քայլեն: