ABCMEDIA
Ռուս քաղաքացիներին անհրաժեշտ է հնարավորինս արագ տարհանել Գազայի հատվածից․ Լավրով

Ռուս քաղաքացիներին անհրաժեշտ է հնարավորինս արագ տարհանել Գազայի հատվածից․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Պաղեստինի ազատագրման
կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Հուսեյն ալ-Շեյխի հետ հեռախոսազրույցում
ասել է, որ ռուս քաղաքացիներին անհրաժեշտ է հնարավորինս արագ տարհանել Գազայի հատվածից․
հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Զրույցը կենտրոնացած էր այն բանի վրա, թե ինչպես է իրավիճակը զարգանում
պաղեստինա-իսրայելական հակամարտության, մասնավորապես Գազայի հատվածում շարունակվող
լայնածավալ զինված առճակատման շուրջ: Լավրովն ընդգծել է անհապաղ զինադադարի անհրաժեշտությունը՝
կանխելու խաղաղ բնակչության հետագա զոհերը, մարդասիրական օգնության ընդլայնումը»,-
ասված է հայտարարության մեջ։