ABCMEDIA
Հարավային Կորեան հաջորդ տարի դեսպանություն կբացի Հայաստանում

Հարավային Կորեան հաջորդ տարի դեսպանություն կբացի Հայաստանում

Հարավային Կորեան հաջորդ տարի նախատեսում է դեսպանություններ բացել
մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում․  հայտնում է «Риа Новости»-ն՝ հղում անելով «Ռյոնհապ»
լրատվական գործակալությունը։

«Մենք տարբեր ուղիներով շփվում ենք համապատասխան երկրների հետ,
և նրանք շնորհակալություն են հայտնում մեզ դիվանագիտական ​​ներկայացուցչություններ
բացելու (որոշման) համար։ Ընդհանուր առմամբ, մենք հավանություն ենք ստացել դրանց բացման
համար»,- իր խոսքում նշել է Կորեայի Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչը։