ABCMEDIA
Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության հետևանքով համաշխարհային տնտեսության վնասը կարող է հասնել 2 տրիլիոն դոլարի․ The New York Times

Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության հետևանքով համաշխարհային տնտեսության վնասը կարող է հասնել 2 տրիլիոն դոլարի․ The New York Times

Պաղեստինի և Իսրայելի
միջև հակամարտությունն էլ ավելի սրվելու պարագայում համաշխարհային տնտեսական կորուստները
կարող են հասնել 2 տրիլիոն դոլարի: Այս մասին The New York Times-ին տված հարցազրույցում
ասել է խոշորագույն խորհրդատվական ընկերություններից մեկի՝ Ernst & Young-ի
EY-Parthenon մասնաճյուղի գլխավոր տնտեսագետ Գրեգորի Դակոն։

 Տնտեսագետի խոսքով՝
վատագույն սցենարի դեպքում, եթե ռազմական գործողություններն ընդգրկեն ամբողջ մերձավորարևելյան
տարածաշրջանը, կարող է սկսվել «մեղմ ռեցեսիա», իսկ նավթի գները, հավանաբար, կբարձրանան՝
մեկ բարելի դիմաց հասնելով 150 դոլարի։

 «Նման սցենարի դեպքում
համաշխարհային տնտեսության վնասները  բավականին
լուրջ կլինեն»,- ասել է տնտեսագետը։