ABCMEDIA
Ռուսաստանը Հայաստանի հետ Հռոմի ստատուտի վերաբերյալ ոչ մի համաձայնագիր  չի կնքի․ ՌԴ Դաշնային խորհրդի ներկայացուցիչ

Ռուսաստանը Հայաստանի հետ Հռոմի ստատուտի վերաբերյալ ոչ մի համաձայնագիր չի կնքի․ ՌԴ Դաշնային խորհրդի ներկայացուցիչ

Ռուսաստանը
Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի Միջազգային քրեական դատարանի կանոնադրության՝ Հռոմի
ստատուտի վերաբերյալ, կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների
հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը՝ արձագանքելով ՀՀ իշխանությունների
առաջարկին՝ կնքել համաձայնագիր, որը Հռոմի ստատուտը շրջանցելու հնարավորություն կտա։

«Կարծում եմ, որ ՄՔԴ-ի հետ կապված՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև լրացուցիչ ոչ մի համաձայնագիր
էլ չի կնքվի։ Մենք ընդհանրապես չենք ճանաչում այդ կառույցը։ Ինչու՞ պետք է այդ հարցի
շուրջ ինչ-որ նոր  համաձայնագիր կնքենք։ Եթե
​​մենք ցանկանում ենք շարունակել ապրել խաղաղության մեջ, բարիդրացիություն պահպանել,
փոխադարձ աջակցություն ցուցաբերել, կարծում եմ, որ մեր հայ գործընկերները վաղ  թե
ուշ ստիպված կլինեն հետ կանչել Հռոմի ստատուտին միանալու իրենց որոշումը»,- ասել է
Ջաբարովը։