ABCMEDIA
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ուշադիր է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հնարավոր վտանգների նկատմամբ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ուշադիր է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հնարավոր վտանգների նկատմամբ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն չափազանց
ուշադիր է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հնարավոր վտանգների նկատմամբ։
Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ ի պատասխան ադրբեջանա-թուրքական
զորավարժությունների վերաբերյալ AFP լրատվական գործակալության հարցմանը․

«Ինչպես բազմիցս հայտարարել է Եվրոպայի և արտաքին գործերի
նախարար տիկին Քեթրին Կոլոննան, Ֆրանսիան չափազանց զգոն է լինելու Հայաստանի ինքնիշխանությանն
ու տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած փորձի նկատմամբ», – ասվում է Ֆրանսիայի
ԱԳՆ մեկնաբանության մեջ, հաղորդում է Figaro-ն,փոխանցում են լրատվամիջոցները: