ABCMEDIA
Իրանը փորձարկել է իր կատարելագործված Karrar ԱԹՍ-ը

Իրանը փորձարկել է իր կատարելագործված Karrar ԱԹՍ-ը

Իրանը հակաօդային պաշտպանության
միջոցների արդիականացման ծրագրի շրջանակներում փորձարկել է «Karrar» մարտական ԱԹՍ-ի
կատարելագործված տարբերակը: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը։

 «Անօդաչու թռչող
սարքը համալրվել է «Մաջիդ» կարճ հեռահարության «օդ-օդ» հրթիռով»,-  ISNA-ին տված հարցազրույցում ասել է Իրանի ԳՇ պետ
և հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, Իրանի բանակի բրիգադային գեներալ
Մոհամմադ Յուսեֆ Խոշկալբը։