ABCMEDIA
Քաղաքապետի երդման արարողությունը տեղի է ունեցել օրենքի խախտումով․ «Մայր Հայաստան» դաշինքը բոյկոտում է Ավագանու նիստը

Քաղաքապետի երդման արարողությունը տեղի է ունեցել օրենքի խախտումով․ «Մայր Հայաստան» դաշինքը բոյկոտում է Ավագանու նիստը

«Մայր Հայաստան» խմբակցությունը
հայտարարություն է տարածել․

 «Փոխքաղաքապետերի նշանակման հարցով հոկտեմբերի
26-ին նշանակված Երևանի ավագանու արտահերթ նիստին «Մայր Հայաստան» խմբակցությունը չի
մասնակցի։

Խմբակցությունը, ինչպես
որ քաղաքապետի ընտրության նիստի դեպքում, նպատակահարմար չի համարում մասնակցել նաև
այս մեկին՝ քվորում չապահովելու նկատառումով:

Մենք արձանագրում ենք, որ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի ստանձնման
գործընթացը՝ երդման արարողությունը, տեղի է ունեցել օրենքի խախտումով և քաղաքապետի
պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական ներկայացուցիչն իրավազոր չէ ավագանու նիստը վարել»։