ABCMEDIA
Պաղեստինի և Իսրայելի խնդիրը չի կարող սառեցվել, պաղեստինյան տարածքների գրավումը պետք է դադարեցվի. ՌԴ փոխարտգործնախարար

Պաղեստինի և Իսրայելի խնդիրը չի կարող սառեցվել, պաղեստինյան տարածքների գրավումը պետք է դադարեցվի. ՌԴ փոխարտգործնախարար

Պաղեստինի և Իսրայելի
միջև հակամարտությունը չի կարող սառեցվել, պաղեստինյան տարածքների գրավումը պետք է
դադարեցվի: Այս մասին Կահիրեում անցկացվող խաղաղության գագաթնաժողովում հայտարարել
է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ,
փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ռուսական դիվանագիտությունը
ինտենսիվ ջանքեր է գործադրում իրավիճակը լիցքաթափելու համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
հեռախոսազրույց է ունեցել արաբական երկրների, Իրանի և Իսրայելի ղեկավարների հետ։ ՌԴ
ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հրատապ ուղերձներ է հղել իր տարածաշրջանային գործընկերներին»,–ասել
է Բոգդանովը։