22 Նոյ
2024
12.9° c ԵՐԵՎԱՆ
16.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ իշխանությունը խոչընդոտում է Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը.  Վահրամ Բալայան

ՀՀ իշխանությունը խոչընդոտում է Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը. Վահրամ Բալայան

Արցախի պետական ինստիտուտների պահպանումն այսօր անհրաժեշտություն
է․
ABC Media-ի հետ զրույցում ասել է ԱՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի
նախագահ Վահրամ Բալայանը։

«Պետական ինստիտուտների պահպանումը կարևոր է արցախահայերի շահերը պաշտպանելու համար։
Միջազգային տարբեր հարթակներից անընդհատ հայտարարում են, որ բռնի տեղահանվածները պետք
է վերադառնան իրենց տները։ Այս գործընթացին անմիջականորեն կարող են նպաստել Արցախի
պետական ինստիտուտները»,-ասաց Բալայանը։

Արցախի հայաթափումից մինչ օրս Հայաստանի գործող իշխանությունը տարբեր
մակարդակներով,  վերջերս էլ նախագահ Վահագն Խաչատուրյանի շուրթերով նշել է, որ
Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դրանց գործելն ազգային անվտանգային խնդիր է առաջացնում։
Բալայանի խոսքով՝ ՀՀ պաշտոնյաների մտավախությունը տեղին չէ։

«Եթե նրանք կարծում են, թե Արցախի պետական
ինստիտուտներին ՀՀ-ում տեղ տալով կարող են շարժել Թուրքիայի և Ադրբեջանի զայրույթը,
սխալվում են։ Բոլորիս համար էլ նկատելի է՝ ինչպես է Ադրբեջանը իր ծրագրածով առաջ գնում՝
ուշադրություն չդարձնելով Հայաստանին տված խոստումներին, պայմանավորվածություններին։
Ինստիտուտները պետք է ՀՀ-ում գործեն»,-ասաց նա։