Չնայած ՄՔԴ ձերբակալության օրդերին՝ Հունգարիան Իսրայելի վարչապետին կհրավիրի Հունգարիա
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կհրավիրի Հունգարիա: Նա երաշխավորել է, որ Նեթանյահուի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) ձերբակալության հրամանին երկրում «չեն հետևի»․ գրում է Reuters գործակալությունը։
Հիշեցնենք, որ ՄՔԴ-ն հինգշաբթի ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի, Իսրայելի պաշտպանության նախկին նախարարի, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իբրահիմ Ալ-Մասրիի նկատմամբ՝ Գազայի հակամարտությունում ենթադրյալ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար: