27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվայի և Երևանի միջև ռազմատեխնիկական համագործակցության  նոր պայմանագրեր են քննարկվում. ՌԴ դեսպան

Մոսկվայի և Երևանի միջև ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանագրեր են քննարկվում. ՌԴ դեսպան

Մոսկվայի և Երևանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում
կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կա՛մ արդեն իրականացվել են ճիշտ ժամկետում և որակով,
կա՛մ իրականացման վերջնական փուլում են․ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նա տեղեկացրել է, որ քննարկվում են նաև ռազմատեխնիկական համագործակցության
ոլորտում մեր երկրների միջև նոր համաձայնագրեր։

«Որոշ առանձին պայմանագրերի դեպքում իսկապես կան հարցեր՝ կապված
ռուսական ձեռնարկությունների՝ պաշտպանական պետական պատվերը կատարելու պարտավորությունների
հետ, բայց դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի
համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության արդյունքում»,- ասել է նա։