23 Սեպ
2024
18.1° c ԵՐԵՎԱՆ
17.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իր տեսակով լինելով «իզմեր»-ը մերժող Փաշինյանն  բազմաթիվ անգամ ապացուցել է, որ  սեփական իշխանությունից անդին ոչ մի արժեք՝ առավել ևս պետական շահ գոյություն չունի

Իր տեսակով լինելով «իզմեր»-ը մերժող Փաշինյանն բազմաթիվ անգամ ապացուցել է, որ սեփական իշխանությունից անդին ոչ մի արժեք՝ առավել ևս պետական շահ գոյություն չունի

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը իր հոդվածում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում այսօրվա ելույթին։

Հոդվածը ներկայացնում ենք ստորև․

«Որպես կանոն նմանօրինակ համաշխարհային ֆորումների ժամանակ մշտապես փորձ է արվում առիթը բաց չթողնել և հանրայնացնել պետության ու ժողովրդի առաջ ծառացած առաջնահերթ խնդիները, քանի որ սա մի ձևաչափ է, որը նաև հարմար առիթ է թիվ մեկ օրակարգը աշխարհաքաղաքական ընդհանուր «ռասկլադում» տեղավորելու համար։

Նշենք, որ նման դրվագներ ՄԱԿ-ի ԳԱ պատմության մեջ եղել են 100-ավոր անգամներ․ բոլորս ենք հիշում 1965 թվականի Չէ Գևարայի հայտնի ելույթը Կուբայում ստեղծված ճգնաժամի հետ կապված՝ մարդկանց սոցիալական ծանր վիճակը և այդ հարցում ԱՄՆ-ի վարած վայրագ քաղաքականությունը, Խրուշչովի «կոշիկի» լեգենդար դրվագը, Կաստրոյի խոսքը և այլն։ Սա խոսում է այն մասին, որ ՄԱԿ-ը լավ հարթակ է ծառայում  առկա խնդիրը բարձրաձայնելու և համաշխարհային տիրաժավորման ներկայացնելու համար, բայց դա Փաշինյանի «հայրենասիրական» նարատիվներում չտեղավորվող երևույթ է, ուստի նա կգերադասի շրջանցել հայկական օրակարգը սպասարկող հայեցակարգերի մասին խոսելուց և կտրվի համաշխարհային թրենդ հանդիսացող «ապագայի» տեսլականի հարցերին։

Շատ կարևոր է, որ այս ընդհանուր փազլի մեջ դիտարկենք մի դրվագ, որի մասին օրերս տեղեկություն սպրդեց մամուլով։ Օրերս Քարնեգի հիմնադրամի քաղաքական հետազոտությունների գծով ավագ փոխնախագահ, ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Դեն Բաերը նշել էր, թե «հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու ցուրտ ձմեռներին, մենք պետք է պատրաստ լինենք պահպանելու մեր աջակցությունը երկար ժամանակ»։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանին Նյու Յորքում հնարավոր է փորձեն հերթական անգամ համոզել, որ հայ-ռուսական հարաբերությունների հարցում գնա էլ ավելի ծայրահեղ ու կտրուկ քայլերի՝ երկիրը տանելով ուկրաինացման ճանապարհով։ Բնական է Փաշինյանի գործողությունների ու քայլերի շարժն այդքան արագ ու ցցուն չի լինի բայց աստիճանաբար «գլուխը շոյելով» կտրամադրեն իրենց թիրախները խոցելու համար։

Այնպես որ մեծ է ռիսկը, որ Նյու Յորք այցի շրջանակներում Փաշինյանին մեզ համար ոչ հաճելի ու ցավոտ զիջումների հերթական տրցակը ներկայացնեն, իսկ վերջինս էլ հանձն առնի դրանք կյանքի կոչել։ Նման վերաբերմունքի միակ պատճառը Փաշինյանի անատամ ու անկեցվածք քաղաքական տեսակն է, երբ կարողանում են հեշտ համոզել ու իրենց ցանկալի արդյունքը պոկել (ՀՀ տարբեր իշխանական չինովնիկներ քանիցս իրենց խոսքում շեշտել են, որ՝ «եթե պետք լինի առանց լույս ու գազ կապրեն»):

Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ իրականում Փաշինյանն իրենից ոչ թե գործոն է ներկայացնում, այլ՝ գործիք, երբ նրան ցանկացած հարմար առիթի դեպքում իր աշխարհաքաղաքական տերերը կիրառում են իրենց համար հաճելի օպերացիան իրականցնելիս։ Գործիք, որն առաջին հերթին ուղղված է հայի ու հայկականության դեմ և ծառայում է բացառապես օտարի շահերին, երբ յուրքանչյուր անգամ քաղաքականապես վերատադրվելու և քաղաքական կյանքը երկրարացնելու նպատակով դռնեդուռ է ընկնում և լիզում տարբեր աշխարհաքաղաքական բևեռների կոշիկները, իսկ տվյալ բևեռն էլ, նայած իրավիճակի ու տվյալ պահին շահերից բխելու տրամադրության, Փաշինայնին օգտագործում է ըստ արժանվույն՝ տալով համապատասխան հրահանգավորում, վստահ լինելով, որ այն անխոչընդոտ կյանքի է կոչվելու։

Իր տեսակով լինելով «իզմեր»-ը մերժող Փաշինյանն  բազմաթիվ անգամ ապացուցել է, որ  սեփական իշխանությունից անդին ոչ մի արժեք՝ առավել ևս պետական շահ գոյություն չունի։

Արմեն Հովասափյան»։